«Լավ ընտանիքից» դուրս եկած կասկածյալի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերած դատավորը հրաժարական տվեց
Սեռական բռնության առանձին գործերի քննության ընթացքում Նյու Ջերսիի մի քանի դատավորների կողմից հնչեցրած անհանգստացնող հայտարարություններին ի պատասխան այդ դատավորները ենթարկվեցին համազգային ստուգման։ Արդյունքում նահանգային Գերագույն դատարանը հայտարարեց մեկ դատավորի հրաժարականի և մեկ այլ դատավորի նկատմամբ վարույթի նախաձեռնման մասին։ Դատարանը որոշեց, որ նահանգի բոլոր դատավորները պետք է նաև սեռական բռնության մասին ուսուցում անցնեն։
Նյու Ջերսիի Գերագույն դատարանը հաստատեց The New York Times-ին, որ ընդունել է դատավոր Ջեյմս Տրոյանոյի հրաժարականը, ով 2018 թվականին մեղմ որոշում է կայացրել սեռական բռնության մեջ կասկածվող 16-ամյա երիտասարդի նկատմամբ՝ որոշումը հիմնավորելով այն հանգամանքներով, որ վերջինս ծագում է «լավ ընտանիքից» և որ «լավ դպրոց» է հաճախում։
Ամբողջական տեքստը և տեսահոլովակը տես այստեղ։
Թողնել մեկնաբանություն