Skip to main content

Խտրականություն Եհովայի վկաներ կազմակերպության նկատմամբ

 

Սույն վարչական գործին հետևում են Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ՝ Է.Դանիելյանը և Ա.Վեզիրյանը, որոնք հայտնել են, որ վարչական հայց հարուցելու հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի մի շարք անօրինական որոշումներ, որոնց արդյունքում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությանը չի թույլատրվել իր անդամների հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցել պաշտամունքի վայրեր: Երևանի քաղաքապետարանը չի թույլատրել կառուցել պաշտամունքի վայրեր և վիճարկվող ակտերում նշել է, որ նման պաշտամունքի վայրեր չեն կարող կառուցվել «բնակավայրերի միջավայրում»: Որը պատճառաբանվել է որոշ բնակիչների մտահայեցողական կրոնական անհանդուրժողականությամբ և նախապաշարմունքով: Ըստ հայցվորի քաղքապետարանի պատճառաբանությունները ոչ միայն անհիմն են և հակասում են մի շարք իրավական ակտերին, այլ նաև պատասխանողը թույլատրել է մի շարք այլ կրոնական կազմակերպությունների կառուցել պաշտամունքի վայրեր ավելի խիտ բնակեցված «բնակավայրերի միջավայրում»: Եհովաների վկաներ կրոնական կազմակերպությունը քաղաքապետարանի այս մոտեցումը գնահատում է որպես խտրականություն իրենց կազմակերպության նկատմամբ:
Դատաքննության ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց փաստարկները, դատարանը անցել է վիճաբանությունների փուլին, որի պատճառով դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստի օրը դեռ չի որոշվել, կհայտնվի լրացուցիչ:

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով