Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր հարցաքննության են հրավիրվել Ծաղկահովիտ համայնքի ընտրություններում հաղթած թեկնածու Նորաին Հակոբյանը, նախկին գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և ևս մեկ անձ:
Վերջիններս հարցաքննության են հրավիրվել ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու գործով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ 317 համայնքներում, այդ թվում՝ Ծաղկահովիտում, տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ծաղկահովիտ համայնքում առաջադրվել էր երեք թեկնածու՝ անկուսակցական Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը և Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Թողնել մեկնաբանություն