Skip to main content

Կալանավոր Տիգրան Եղիազարյանի կյանքին վտանգ է սպառնում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող Տիգրան Եզիազարյանի կյանքին վտանգ է սպառնում․ ահազանգում է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Պաշտպանի խոսքերով՝ Տիգրան Եզիազարյանին ծեծի են ենթարկել ոչ միայն կալանավորված անձինք, այլ նաեւ ՔԿՀ աշխատակիցներ։ «Նա մտավախություն է հայտնել, որ կրկին կարող են հաշվեհարդար տեսնել, քանի որ ցանկություն է հայտնել մանրամասն ցուցմունքներ տալ միջադեպերի հետ կապված»,- ասում է պաշտպանը։

Ծեծի հետեւանքները ֆիքսել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները։

Լիպարիտ Սիմոնյանը դիմել է Արդարադատության նախարարին եւ քրեակատարողական ծառայության պետին, որպեսզի Տիգրան Եղիազարյանը տեղափոխվի մեկ այլ ՔԿՀ, որտեղ նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնա։ Որպես այդպիսի հիմնարկ Լիպարիտ Սիմոնյանն առաջարկում է «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ն։

«Եթե Աստված չանի, Տիգրան Եղիազարյանի հետ ՔԿՀ-ում որեւէ բան պատահի, ապա առաջին պատասխանատուն լինելու են թե՛ Արարադատության նախարարությունը, թե՛ ՔԿ ծառայությունը»,- եզրափակում է Լիպարիտ Սիմոնյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով