Skip to main content

Կարեն Կունգուրցեվի գործ. մեղադրանքը քանդվում է. Տեսանյութ

Դրանով փաստացի ամբողջությամբ հերքվեցին նախաքննության և մեղադրանքի այն բոլոր պնդումները, թե իբր Դավիթին դանակահարելու պահին նրա մոտ եղել և դեպքին ականատես են եղել Ա. Հ.-ն և Ռ. Ս.-ն:
Մեղադրանքը ամբողջությամբ փլուզվեց երբ լրացուցիչ ցուցմունք տվեց անչափահաս վկա Ռ. Ս.-ն: Նա նշեց, որ ամբողջությամբ հրաժարվում է իր նախաքննական ցուցմունքներից, ինչպես նաև դատարանում առաջին հարցաքննության ժամանակ տված ցուցմունքից: Ըստ այդ ցուցմունքների, վկան իբր ականատես էր եղել Կունգուրցևի կողմից Դավիթ Հովակիմյանի դանակահարությանը:
Դատարանում վկան հայտնեց, որ ինքը ներկա չի եղել դանակահարությանը, չի տեսել Կ. Կունգուրցևին: Նա նշեց նաև, որ նախաքննության ժամանակ իրեն թելադրել կամ ուղղորդել են քննիչներն ու ոստիկանության աշխատակիցները, ինքը անձամբ որևէ ցուցմունք չի գրել, եղել է ճնշված և լարված վիճակում, իրեն նախապես ցույց են տվել Կունգուրցևի նկարը և ասել, որ նրան ցույց կտաս: Ի դեպ, վկայի հայրը և մայրը, ովքեր ներկա էին դատական նիստին, հայտնեցին, որ իրենց երեխային անօրինական ձևով շուրջ 2 օր պահել են ոստիկանությունում, առանց ծնողի ներկայության նրա հետ կատարել են բազմաթիվ գործողությունները: Վկայի հայրը հայտնեց նաև, որ քննիչը զանգել և կանչել է լրացուցիչ հարցաքննության, որին ներկայացնել են և ստորագրել արդեն պատրաստի արձանագրությունը:
Նիստը ուշագրավ էր նաև այն առումով, որ մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ. Դոլմազյանը և՛ վկա Է. Գ.-ի, և՛ Ռ. Ս.-ի հարցաքննության ընթացքում, տեսնելով որ “գործը ձեռքից գնում է”, փորձում էր վկաներին հարցերի միջոցով շփոթեցնել, մոլորեցնել կամ խուճապի մեջ գցել: Դատախազի այդ վարքագիծը պարբերաբար առաջացնում էր և՛ դատարանի, և՛ դատավարության մասնակիցների դժգոհությունը:
Փաստացի նիստի ընթացքում լիովին քանդվեցին մեղադրանքի հիմքերը՝ անչափահաս վկա Ռ. Ս.-ի հետ կատարված դատավարական “գործողությունները”: Ըստ էության հաստատվեց շուրջ 2 տարի Կունգուրցևի հնչեցրած պնդումները, որ ինքը Դավիթին վնաս չի պատճառել, և ընդհանրապես որևէ տեղեկություն չունի դեպքի մասին:
Հելսինկյան ասոցիացիան սկսած 2013 թվականի հոկտեմբերից մոնիթորինգ է իրականցնում Կարեն Կունգուրցևի քրեական գործով և նախաքննության սկզբնական փուլից սկսած բազմիցս հայտնել էր իր մտահոգությունը առ այն, որ քրեական գործը քննության ընթացքը հիմք է տալիս պնդել, որ վտանգված է օբյեկտիվ քննությունը և ճշմարտության բացահայտումը:

 Մանրամասները դիտեք տեսանյութերում: Տեսանյութերը՝ Հելսինկյան ասոցիացիայի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով