Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդներն արձանագրել են, թե ինչպես քաղաքացի Լյովա Սամվելյանը եկել է 10/18 ընտրատեղամաս՝ պահանջելով դադարեցնել ընտրությունները այն պատճառով, որ իր անձնագրի կնիքը անհետացել էր մոտ 40 րոպե անց: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ իրավունք չունի ընտրությունը դադարեցնելու: Քաղաքացին ցանկանում էր ընտրատեղամասում բողոք գրել, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ իրավունք չունի ընտրատեղամասում բողոք ներկայացնել տվյալ ընտրատեղամասի նախագահին և որ նա պարտավոր է գնալ ԿԸՀ բողոք ներկայացնելու համար: Լյովա Սամվելյանն ի վերջո հեռացել է ընտրատեղամասից առանց բողոք գրելու:
Թողնել մեկնաբանություն