Skip to main content

Հայտարարություն

Վերջին շրջանում որոշ իրադարձությունների և զարգացումների կապակցությամբ լայն քննարկումների տիրույթում, ներառյալ սոցիալական ցանցերում, լայնորեն կիրառվում է ատելության քարոզ, խտրականության դրսևորում: Ընդ որում, թիրախավորվում են ինչպես անհատներ և կազմակերպություններ, այնպես էլ իրավապաշտպաններ, ինչն ավելի քան մտահոգիչ է:

Կարևորելով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքների՝ ազատ արտահայտման, կարծիք ունենալու, տեղեկություններ ստանալու և դրանք տարածելու ապահովումը, այդուհանդերձ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է ատելության քարոզը կամ խտրականության դրսևորումը։ Անթույլատրելի է իրավապաշտպանի նկատմամբ որևէ ճնշման կամ դրա փորձի կիրառումը, առավել ևս, եթե այն պայմանավորված է նրա գործունեությամբ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով