Հելսինկյան ասոցիացիան միանում է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությանը

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը:
Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, մեր պարտքն ենք համարում այս իրավիճակում սատարել փաստացի իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբաններին իրենց սկզբունքային պայքարում՝ իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ապօրինի գործողությունների դեմ:
Չափազանց կարևորում ենք հասարակական կազմակերպությունների աջակցությունը քաղաքացիական հասարակության մաս կազմող և իրավական պետության զարգացման համար կարևորագույն գործառույթներ իրականացնող փաստաբաններին:
Կոչ ենք անում բոլոր նրանց ով իրապես մտահոգ է իրավական պետություն ստեղծելու գաղափարով, սեպտեմբերի 13-ին միանալ գործադուլ հայտարարած փաստաբաններին:
Հելսինկյան ասոցիացիան միանում է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությանը:
Թողնել մեկնաբանություն