Հնդկաստանում ձերբակալվել են հինգ իրավապաշտպաններ. դադարեցնել քրեական հետապնդումները և հակաահաբեկչության մասին օրենքի չարաշահումներից:
Այսօր Human Rights Watch-ը եւ Հնդկաստանի Amnesty International-ը հայտարարել են, որ 2018 թ. օգոստոսի 28-ին հնդկական իշխանությունները ձերբակալել են հինգ ակտիվիստների և հարձակում են գործել մի քանի այլ մարդկանց տների վրա: HRW-ը գրում է, որ կառավարությունը պետք է դադարեցնի քաղաքական հիմքով ձերբակալությունները և իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները, ինչպես նաև խաղաղ այլակարծության ճնշմանն ուղղված այլ գործողություններ:
«Իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները ցույց են տալիս, որ կառավարությունն ընդլայնում է ազատ խոսքի դեմ ուղղված իր հարձակումները՝ Հնդկաստանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով», – ասում է HRW-ի Հարավային Ասիայի տարածաշրջանի ղեկավար Մենակշի Գանգուլին: «Պաշտոնյաները կրկին թիրախավորում են իրավապաշտպաններին և նրանց, ովքեր աշխատում են աղքատ և մարգինալացված համայնքների հետ միայն նրա համար, որ իրենց աշխատանքն են կատարում»:
Օգոստոսի 29-ին մի խումբ ակտիվիստներ ու գիտնականներ միջնորդություն են ներկայացրել Գերագույն դատարան՝ ձերբակալվածների ազատ արձակման և ձերբակալությունների անկախ հետաքննության պահանջով: Ընդգծելով, որ «այլակարծությունը հանդիսանում է ժողովրդավարության անվտանգության ապահովման միջոցը», Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ մինչև սեպտեմբերի 6-ի հերթական դատական նիստն ակտիվիստների ձերբակալությունը փոխարինվի տնային կալանքով:
«Հնդկաստանում ոստիկանությունը հաճախակի օգտագործում է հակաահաբեկչական օրենքը կառավարությանը քննադատողների և հասարակական ակտիվիստների դեմ և հաճախ նրանք թիրախավորում են որոշ մարդկանց՝ նրանց դեմ հարուցելով բազմաթիվ գործեր», – ասում է Հնդկաստանի AI գործադիր տնօրեն Աաքար Փաթելը:
HRW- ը և Հնդկաստանի AI-ը բազմիցս հորդորել են Հնդկաստանի կառավարությանը ապահովել, որ կազմակերպությունների նկատմամբ ցանկացած սահմանափակում չխախտի խոսքի, միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը և կոչ են արել դադարեցնել անօրինական գործողությունները:
«Որպեսզի այս ամենն իրական լինի, կառավարությունը պետք է պաշտպանի խոսքի և հավաքների ազատությունը, իսկ ակտիվիստները պետք է կարողանան առանց վախի խոսել»,- հավելել է Փաթելը:
Ամբողջական նյութը՝ https://www.hrw.org/news/2018/08/30/india-5-more-rights-activists-detained:
Թողնել մեկնաբանություն