Skip to main content

ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

 Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սույն թվականի մայիսի 20-ին դատական նիստ էր նշանակել, որին բնականաբար ամբաստանյալին չէին ներկայացրել:  Դատական նիստը հետաձգվել է, բայց առանց դատական նիստը բացելու, դատավոր՝ Մ.Մելքոնյանը անգամ չի բարեհաճել իջնել դատական նիստերի դահլիճ և հայտնել դատական նիստի հետաձգման պատճառների մասին:

Դահլիճի մոտ հավաքված անձնանց դատական նիստը հետաձգվելու մասին հայտնել է Հ.Գևորգյանի պաշտպանը, ում տեղեկացրել են դատարանից հեռախոսով:

Ըստ Դատալեքս տեղեկատվական կայքի հաջորդ նիստը նշանակվել է 10.06.2015 թ-ին: 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով