Հրաչյա Գեվորգյանի գործով դատաքննությունը վերսկսվեց
Մեղադրողի միջնորդության հիմքում դրված էր այն հանգամանքը, որ ապացույցների հետազոտման ընթացքում չի հետազոտվել քրեական գործում առկա լազերային կրիչը: Միջնորդությունը ներկայացնելուց հետո մեղադրողը նաև հանդես եկավ հայտարարությամբ և հրաժարվեց ամբաստանյալ՝ Հ.Գևորգյանին առաջադրված մեղադրանքներից մեկից՝ այն է ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից, պատճառաբանելով, որ այն անհիմն է, քանի որ հարուցվել է միայն տուժողի ցուցմունքի հիման վրա և չի հիմնավորվում այլ ապացույցներով, ավելին ի սկզբանե Հ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածով, սակայն հետագայում համապատասխան ապացույց չունենալու պատճառով վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածով:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության Հրաչյա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218, 34-139, 316 և182 հոդվածներով այն բանի համար, որ նա որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով անձին պատանդ վերցնելու և պահելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Գարիկ Հարությունյանի հետ, պատանդ վերցնելու և պահելու նպատակով , որպես զենք օգտագործվող դանակով կյանքի և առողջությանը համար վտանգավոր բռնության գործադրմամբ ֆիզիկական ազատությունից ապօրինաբար զրկել և իր բնակության վայր են տեղափոխել Նաիրա Հարությունյանին և նրա անչափահաս որդուն` Սուրեն Ջաբուրյանին: Պատանդներին ազատելու պայմանով Ն.Հարությունյանի հորից` Ս.Հարությունյանից հարկադրաբար պահանջել են գումար, որն ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Բացի այդ Հրաչյա Գևորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս անգամ Ս. Հարությունյանից շորթման եղանակով, այն է` սպառնալով, որ կնվաստեցնի վերջինիս դստերը` Ն.Հարությունյանին` նրա մերկ նկարների ցուցադրմամբ, ինչպես նաև կվնասի Ն.Հարությունյանին և նրա երեխաներին, պահանջել և ստացել է խոշոր չափերի գումար:
Թողնել մեկնաբանություն