Skip to main content

Հրաչյա Գևորգյանը շարունակում է մնալ հացադուլի մեջ և ի նշան բողոքի կարել է բերանը:

Նշենք, որ Հրաչյա Գևրոգյանը ներկայումս տառապում է մի շարք հիվանդություններով, որոնց բուժման համար նախատեսված դեղորայքը բացակայում է նաև «Արմավիր» ՔԿՀ-ում:

     Գևորգյանը փաստաբանի մոտ եկել էր կիսաանդրավարտիքով և տեղեկացրել, որ այլ հագուստ իր մոտ չկա:

Գևորգյանը նաև նշել է, որ փաստաբանի հետ հանդիպումից երկու օր առաջ են իրեն տրամադրել սայլակ: Հիշեցնենք, որ վերջինս տեղաշարժվում է սայլակով: Խուցը, որում գտնվում է Հրաչյա Գևորգյանը, նախատեսված չի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Մասնավորապես՝ պետքարանում բացակայում է զուգարանակոնքը, և Գևորգյանը պետքարանից օգտվելու համար ստիպված է  լինում դիմել այլ դատապարտյալների օգնությանը:

Նշենք նաև, որ  Գևորգյանը շարունակում է մնալ  հացադուլի մեջ և ի նշան բողոքի կարել է բերանը:

Փաստաբանը նշում է, որ Գևորգյանի տեղափոխումից հետո նրա ոտքերն ավելի են այտուցվել և Գևորգյանի խոսքերով՝ նրան բժշկական որևէ օգնություն չի ցուցաբերվում:

Հիեշեցնենք, որ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ, Գևորգյանը բռնության էր ենթարկվել, իսկ  տեղափոխվելուց հետո «Արմավիր» ՔԿՀ-ի բժիշկը զննել էր Գևորգյանին և Գևորգյանի խոսքերով՝ թեև բժիշկը  ապշել էր իր մարնի վրա եղած վնասվածքներից, սակայն,  վնասվածքների մասին որևէ արձանագրում չի կատարվել:

Հրաչյա Գևորգյանի նկատմամբ վերաբերմունքը Հելսինկյան ասոցիացիան շարունակում է  գնահատել որպես խոշտանգում և անմարդկային վերաբերմունք:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով