Skip to main content

Հրաչյա Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ամբաստանյալին դատարան էին բերել սայլակով: Նիստը հետաձգելուց հետո Հ.Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդին  բանավոր և գրավոր / քանի որ խոսակցական  խնդիրներ ունի/  հասրեց հայտնել, որ   Դատապարտյալների հիվանդանոցում իրեն թունավորել են, այժմ(գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմասի 4-րդ խցում) ՔԿՀ բուժանձնակազմն իրեն հայտնել է, որ ի վիճակի չեն բուժում իրականացնել, կամ պետք է ինքը բժիշկ բերի, կամ գումար տա, որպեսզի բժիշկ բերեն: Խնդրեց ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել այս խնդրին և ասաց հետևյալը.
 «Ո՛չ տանում են հետազոտության, ո՛չ դիագնոզն են ասում, որ իմանամ ինչ հիվանդություն ունեմ, ո՛չ էլ բուժում են: Ասում են՝ դու ծանոթ բժիշկ չունե՞ս, ասա, թող գա, քեզ բուժի, մենք կթողնենք: Թե չէ, մենք այդպիսի բժիշկ չունենք, դա մեծ գումարների հետ է կապված, մենք չենք կարող անել: Ասում են՝ կամ եթե ծանոթ բժիշկ ունես, կանչի, թող քեզ բուժի, կամ էլ փողը տուր, համ տանենք հետազոտել տանք, համ էլ բուժել տանք: Ասում են՝ մինչև մեզ մոտ գալը, էդքան բժիշկների մոտ ես եղել, ինչի չբուժեցին, որ բերեցին, թողեցին մեր վզին: Եթե այսպես շարունակվի, ես կմահանամ»:
Նշենք, որ դատարանում էր գտնվում Հրաչյա Գևորգյանի մայրը, ով ունի առողջական խնդիրներ, թոշակառու է և ում միակ խնամակալը Հրաչյա Գևորգյանն է: Այս հանգամանքը գործի քննության ընթացքում հաշվի չի առնվում:
Կալանավորը բաց նամակ է փոխանցել Արդարադատության նախարարին, որն առանց փոփոխությունների կարող եք տեսնել կից լուսանկարում:

Ard nax dimum

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով