Երեք տարուց ավել տևող քրեական գործի անօրինականությունների և հակասությունների մասին, որոնք բազմաթիվ են քրեական գործում չենք նշում, քանի որ առկա է ավելի կարևոր խնդիր, որը սպառնում է ոչ միայն ամբաստանյալի առողջությանը, այլ նաև կյանքին: Ընդ որում Հ.Գևորգյանը երեք տարի է կալանքի տակ է, չհաշված նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը:
Ինչպես նշել էինք Հրաչյա Գևորգյանը առողջական խնդիրների պատճառով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժամունք երկկողմանի թոքաբորբի և սուր շնչառական անբավարարության պատճառով, այնուհետև բուժում ստանալուց հետո՝ կրկին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Սակայն ՔԿՀ տեղափոխվելուց հետո վերջինիս որևէ բուժում չեն իրականացրել, ավելին ավելի է վատացել՝ չի կարողանում խոսել և ինքնուրույն քայլել,և այդ վիճակով երեկ երեկոյան տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ:
Հրաչյա Գևորգյանի նկատմամբ իրականացվող անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգել ենք ՄԻՊ արագ արձագանքման խմբին, ովքեր մի քանի անգամ այցելել են Հ.Գևորգյանին, սակայն որևէ դրական արդյունք չկա. ՔԿ վարչությունը անտեսում է բոլոր բողոքները:
Թողնել մեկնաբանություն