Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն է կիրառվել (տեսանյութ)
Այսօր առավոտյան, Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն է կիրառվել: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային փոխանցել է Հրաչյա Գևորգյանը:
Նա տեղեկացրել է, որ առավոտյան փորձել է պառկած տեղից վեր կենալ և վայր է ընկել: Ինչից հետո նա օգնություն է կանչել, և նրա խուց է մտել ՔԿՀ-ի մի բուժակ՝ Մանվել անունով, ով օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է Հրաչյա Գևորգյանի դեմքին:
Ինչպես փոխանցել է Հրաչյա Գևորգյանը՝ հարվածից հետո իր քթից երկար ժամանակ արյուն է եկելլ և իր կարծիքով քիթը կոտրվել է: Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերբերյալ Հելսինկյան ասոցիացիան տեղյակ է պահել ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին:
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանն ունի մի շարք հիվանդություններ և տեղաշարժվում է սայլակով:
Թողնել մեկնաբանություն