Հրապարակվեց Աշոտ Առուշանյանի եվ Էդգար Կարաքեշիշյանի քրեական գործով դատավճիռը. տեսանյութ
Է.Կարաքեշիշյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց ազատազրկման յոթ տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով ազատվեց պատժից քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը անցնելու պատճառով, Ա.Առուշանյանը ճանացվեց մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին մասով և դատապարտվեց ազատազրկման հինգ տարի վեց ամիս ժամկետով, բավարարվեց նաև տուժողների քաղ. հայցը և ամբաստանյալներից հօգուտ Մանանա-գրեյն ՍՊԸ-ի համապարտության կարգով դատարանը վճռեց բռնագանձել 55 մլն 500 000 դրամ:
Ա.Առուշանյանի պաշտպան՝ Լ.Սիմոնյանը և հայրը՝ Լ.Առուշանյանը, գտնում են, որ դատավճիռը պատվիրված էր և ներպետական ատյաններում արդյունքի չհասնելու դեպքում կդիմեն ՄԻԵԴ:
Պաշտպանական կողմի համար անակնկալ էր մեղադրական դատավճիռը, քանի որ օրեր առաջ, նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը անթույլատրելի ապացույց էր ճանաչել /կալանքից ազատվելուց հետո հոր հետ ինքնասպան եղած/ Ա.Գալստյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, որի հիման վրա մեղադրանք էր առաջադրվել Ա.Առուշանյանին:
Այս և այլ փաստերիի վերաբերյալ, որոնք ապացուցում են Ա.Առուշանյանի անմեղությունը, փաստաբանը ներկայացրել էր նաև իր պաշտպանական ճառում, որի մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութերում:
Թողնել մեկնաբանություն