Skip to main content

Մահացել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան, իր տանը հանկարծամահ է եղել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Միքայել Դանիելյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 17-ին, Բաթումիում (Վրաստան)

1966 թ. ընտանիքի հետ տեղափոխվել  է Երևան)

1975 թ. ավարտել է Երևանի թիվ 62 դպրոցը

1975 – 1978 թթ. աշխատել է «Սիրիուս» գործարանում

1978 – 1983 թթ. Սովորել է Երևանի Պետական Պոլիտեխնիկական Համալսարանի Ճարտարապետության եւ Շինարարության բաժնում

1983 – 1990 – Աշխատել է Նախագծային Ինստիտուտում «Երեւան նախագիծ»

1991 թվականից  մինչ օրս համագործակցում է  «Prima» տեղեկատվական գործակալության հետ (այն մինչեւ 2000 թ. կոչվել է «Express-Chronica» Մարդու իրավունքներ շաբաթաթերթ)

1995 – 1997 թթ. Եղել է Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի հիմնադիր և նախագահ

1997 թվականից Հելսինկյան Ասոցիացիայի հիմնադիր  նախագահն է

1998 թվականին Հելսինկյան Ասոցիացիան ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմիցս տացել է «Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության» պատվոգիր

2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից Միքայել Դանիելյանը ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակ»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով