Skip to main content

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-Ի ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2021 թվականի հուլիսի 15-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» անունը կրող պիլոտային ծրագիրը, որը նպատակաուղղված է խրախուսելու երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի թափանցիկության խթանման գործում։

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։

Այն կտևի միչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը և կիրականացվի ՀՀ-ի երեք մեծ քաղաքներում՝  Երևան, Գյումրի և Վանաձոր,  որտեղ գործում են դատական դիտորդների մշտական և անընդհատ աճող խմբեր։ Ծրագրում ընդգրկված մասնակիցները փորձառու դատական մշտադիտարկողների աջակցությամբ և անմիջական ղեկավարությամբ ձեռք կբերեն մշտադիտարկման փորձ՝ պարբերաբար այցելելով տեղի դատարաններ քրեական գործերով դատավարություններ դիտարկելու նպատակով։

Տեղերում գործող խմբերը կիրականացնեն պարբերական աշխատանքային հանդիպումներ դիտորդման արդյունքները քննարկելու նպատակով, իսկ ծրագրի ավարտին Երևանում կայանալիք ամփոփիչ աշխատաժողովի ընթացքում վերջնական արդյունքների հիման վրա կմշակվեն դատական համակարգի բարեփոխումներին ուղղված առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարություն։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով