Մեհրաբների գործով մեղադրողի ու պաշտպանների ճառերը: Տեսանյութ
Դատաքննությունը ավարտվել էր և դատարանը անցել էր դատական վիճաբանությունները ունկնդրելուն:
Սույն թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրողն ու պաշտպան Վ.Աթոյանը հրապարակեցին իրենց ճառերը, իսկ այսօր իր պաշտպանական ճառը կարդաց պաշտպան` Ա.Թորոսյանը:
Պաշտպանական ճառերից հետո կողմերին տրվել է ռեպլիկի իրավունք, ինչպես նաև ամբաստանյալները օգտվել են իրենց վերջին խոսքի իրավունքից, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի վաղը` դեկտեմբերի 28-ին, ժամը 10-50-ին:
Հուսով ենք դատարանը կկայացնի օբյեկտիվ դատավճիռ և կկոտրի այն կարծրատիպը, որ դատարանները անկախ չեն և ինքնուրույն արդարացման դատավճիռներ չեն կարող կայացնեն:
Հիշեցնենք` համաձայն մեղադրական եզրակացության ՀՀ ՊՀ թիվ 21127 զորամասի զինծառայողներ` Կառլեն Սարգսյանին, Արտակ Սարգսյանին և Մանուկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 13.02.13թ. ժամը 07-15-ի սահմաններում զորանոցում ծառայողական պարտականությունները կատարելու` իրենց դիտողություն անելու, ննջարանում մաքրություն կատարելու, ննջասենյակից դուրս հրավիրելու, համար վաշտի սպայական սենյակում վիճաբանության է բռնվել իրենց նկատմամբ պետ հանդիսացող Դավիթ Մկրտչյանի հետ և բռնություն գործադրել, հրել և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս դեմքին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Մանրամասները տեսանյութերում:
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի:
Թողնել մեկնաբանություն