Skip to main content

ՄԻՊ գրասենյակը ուսումնասիրում է Հ.Գևորգյանի բողոքը

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո  իր նկատմամբ տեղի ունեցած սպառնալիքների և չարաշահումների մասին հայտնել էր նաև  Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին:  Ունենալով առողջական լուրջ խնդիրներ վերջինիս երկար ժամանակ ինչ-ինչ պատճառներով չէին  տեղափոխում    «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:  Իր նկատմամբ տեղի ունեցած   անօրինականությունների մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել է և անգամ ի բողոքի նշան ասեղ է կուլ տվել, որից  հետո շուրջ երկու շաբաթ է տեղափոխումը իրականացվել է և ներկայումս Հ.Գևորգյան գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության ներքո: Հ.Գևորգյանը հայտնել էր նաև, որ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության նախկին պետ՝ Արթուր Գևորգյանը, շուրջ երեք ամիս համոզել է իրեն չբողոքել, այնուհետև հորեղբոր անվան տակ այցելել և սպառնացել եթե չդադարեցնի բողոքը <այլ ձևերով> կհասկացնեն:
Հրաչյա Գևորգյանի այս հայտարարությունից հետո  նյութեր են նախապատրաստվում  նաև ՀՀ ՀՔԾ-ում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով