Մուշեղ Շուշանյանը եւ մի խումբ այլ փաստաբաններ հրաժարվել էին բացել իրենց պայուսակները՝ հայտարարելով, որ զննության անվան տակ խուզարկություն է կատարվում: Նրանք նշում էին, որ խնդիրը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ դատարաններում տեղադրվեն զննության համար նախատեսված սկաներ սարքեր:
«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանները նշում էին, որ կարգադրիչները խտրական վերաբերմունք են դրսեւորում որոշ պաշտպանների նկատմամբ՝ հայտարարելով, թե նրանց մոտ արգելված իր կա:
Սակայն Փաստաբանների պալատի խորհուրդը որոշեց Մուշեղ Շուշանյանին ճանաչել մեղավոր փաստաբանի վարքագծի կանոնների խախտման համար: Նա ստացավ նկատողություն:
ՓՊ խորհուրդը կրկին չթույլատրեց տեսանկարահանումը:
Թողնել մեկնաբանություն