Բողոքների հիմնական մասը վերաբերում է վաղաժամկետ ազատ արձակման խնդրին: Քիչ չեն նաև բողոքները առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալների կողմից, ովքեր չեն ստանում պատշաճ բժշկական օգնություն, առավել հաճախ անտարբերության են մատնվում: Գրում են անձինք, ովքեր ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել ոստիկանության բաժնում խոշտանգումների ենթարկվելու արդյունքում. խնդրում են աջակցել Եվրոպական դատարան դիմելու հարցում, իրենց դատավարությունների ընթացքում տեղի ունեցող խախտումները գրանցելու նպատակով դիտորդ ուղարկելու հարցում: Գրում են իրենց`«դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելու անհնարինության մասին, քննիչների պահանջով ոստիկանության բաժնում ստացած իրենց վնասվածքների պատճառների վերաբերյալ դատաբժիշկներին սխալ տեղեկություններ տալու մասին, «մշտական» ընթերականների(անձինք, ովքեր տարբեր գործերով հանդես են գալիս որպես ընթերական և համագործակցում են ոստիկանության հետ) ցուցմունքով դատվելու մասին և ի վերջո ինքնավնասման կամ հացադուլի դիմելու մասին: Այս բոլոր նամակներն առավել մանրամասնորեն կներկայացնենք կայքի նոր` «նամակներ դատապարտյալներից» բաժնում:
Թողնել մեկնաբանություն