Նշում է, որ շուտով տեղի է ունենալու վարչական հանձաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվելու է իր` վաղաժամկետ ազատ արձակման հարցը, սակայն հույսեր չի կապում հանձաժողովի հետ և նիստերն անվանում է «դրամատիկ, ողբերգական, թատերական բեմադրություն»: Ի դեպ, Ամատունին նշում է, որ մեզ է ուղարկել նամակի երկու օրինակ. երկրորդը ապահովության համար, քանի որ վստահ չի եղել, որ նամակը կհասնի հասցեատիրոջը:
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը ցավով արձանագրում է, որ վաղաժամկետ ազատ արձակման հարցերով զբաղվող անկախ հանձաժողովը ըստ էության չի ծառայում իր նպատակին և խախտում է Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերի վաղաժամկետ ազատ արձակմանը վերաբերող հոդվածները(Քր.օր.76,77, Քր. դատ. օր114, 115):
Թողնել մեկնաբանություն