Ներսես Պողոսյանի պաշտպաններն արձագանքել են գլխավոր դատախազի հայտարարությանը
| Քրեակատարողական հիմնարկներ | No Comments on Ներսես Պողոսյանի պաշտպաններն արձագանքել են գլխավոր դատախազի հայտարարությանը
Գլխավոր դատախազի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ իրավունքի իրացման նպատակով անձանց ձեռնարկած ծայրահեղ միջոցները «նորմալ են», ինչը վկայում է, որ Հայաստանում մարդու արժանապատվության, իրավունքի և ազատությունների նկատմամբ հարգանքը բացակայում է ինստիտուցիոնալ մակարդակով:
Ի հավելումն նշվածի ցանկանում ենք վկայակոչել ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը կարծես թե ՀՀ քաղաքացի Ներսես Պողոսյանին վերաբերելի ՉԷ.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Ներսես Պողոսյանի պաշտպաններ
Նինա Կարապետյանց,
Արայիկ Պապիկյան
11.01.2017 թվական
Դիտումներ: 732
Թողնել մեկնաբանություն