Նոր հանգամանքներ Մեհրաբ Ալոյանի (Սուսլովի) գործով.Տեսանյութ
Հանդիպման ժամանակ ուղիղ կապ հաստատվեց Մ.Ալոյանի պաշտպանի հետ, որը ներկայացրեց գործի հանգամանքները և քրեական հետապնդման շարժառիթները: Վերջինս հայտնեց, որ դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել և անհիմն մեղավոր ճանաչել: Ասուլիսի մասնակիցներին ցուցադրվեց նաև տեսանյութը, որով հիմնավորվում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Մ.Դանիելյանը հայտնեց, որ խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեն գտել է, որ Ուկրաինայի բանտում գտնվելը արդեն իսկ նշանակում է ենթարկվել խոշտանգումների: Նա նաև նշեց, որ մեր իշխանությունները պարտավորեն հետևել իր քաղաքացու ճակատագրին և գոնե ամիսը մեկ անգամ այցելեն բանտ և հետաքրքրվեն նրա վիճակով: Հանդիպման նպատակն է Հայաստանի ուշադրությունը հրավիրել իր քաղաքացու նկատմամբ Ուկրաինայում թույլ տրված անօրինականություններին, բանախոսները հույս հայտնեցին, որ հնարավոր է ներկայիս քաղաքական վիճակից նոր հանգամանքներ առաջանան և վերաբացվի Մեհրաբ Ալոյանի քրեական գործի քննությունը կամ վատագույն դեպքում, եթե դա տեղի չունենա ՀՀ կարող է միջնորդել արտահանձնել Մեհրաբին պատիժը ՀՀ-ում կրելու համար:
Թողնել մեկնաբանություն