«Շանթը քաղբանտարկյալ է». իրավապաշտպանը՝ իշխանության նպատակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
| Ոստիկանություն | No Comments on «Շանթը քաղբանտարկյալ է». իրավապաշտպանը՝ իշխանության նպատակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հենց այդ պատճառով էլ նրանք նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում խուզարկություն չեն անցկացրել, Հարությունյանին չեն հրավիրել ոստիկանության բաժին և չեն առգրավել փայտերն ու պայթուցիկները: Ոստիկանները միջամտել են երթին Մաշտոցի պողոտայի երթևեկելի մասում, որպեսզի հետագայում Շանթ Հարությունյանի գործողությունները կարողանան որակել խուլիգանություն կամ նմանատիպ հոդվածներով: Այս մասին eTV-ի հետ զրույցում հայտարարել է «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
«Բայց միանշանակ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Նրա գործողությունները քաղաքական դրդապատճառներ ունեին, և մենք պետք է եղածը դիտարկենք հենց այդ տեսանկյունից», – ասել է Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Հարությունյանի պատմածը, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նրա տեղակալ Հունան Պողոսյանը ծեծի են ենթարկել իրեն և իր աջակիցներին, վկայում է այն մասին, որ գործը քաղաքական է:
Դանիելյանը նաև ընդգծել է, որ ոստիկանությունը նոյեմբերի 5-ին անհամաչափ ուժ է կիրառել է ցուցարարների և լրագրողների նկատմամբ:
Մանրամասները՝ eTV-ի տեսանյութում
Դիտումներ: 834
Թողնել մեկնաբանություն