Որպես հայազգի հպարտ եմ, որ այսօր ես ապրում եմ ազատ, անկախ Հայաստանում: Համաշխարհային պատմության ընթացքում մարդիկ պայքարել են անկախանալու համար: Այո՛, այն նրանց չի տրվել հեշտությամբ. Բնականաբար, եղել են նաև զրկանքներ, որպեսզի կյանքի կոչեն այդ իղձը: Եվ քանի որ այսօր մենք ապրում ենք այդ իրականության մեջ, ապա մեր 27-ամյա հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կցանկանայի արժանապատվորեն կրել անկախ հայ լինելու գաղափարը:
Գեղամ Մելքոնյան
Թողնել մեկնաբանություն