Skip to main content

Ոստիկանությունում չեն ծեծել, դիմել են «մարտավարական հնարքների»

Դատախազն իր ճառում նկատել է նաև, որ օպեր-լիազորներն անցել են իրենց լիազորությունները՝ բերման ենթարկվածին ծեծելով՝ մի շարք գողությունների մեջ խոստովանություն կորզելու համար, ավելին՝ դա արել են հոկտեմբերի 3-ին, մինչդեռ խախտումով արձանագրության մեջ գրել են, թե Հովսեփյանին բերման են ենթարկել միայն հոկտեմբերի 4-ին:
Նշենք, որ խոշտանգված Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ և դատապարտվել 7 տարվա ազատարկման:
Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, այսօրվա նիստին ճառել են ասել նաև օպեր-լիազորների պաշտպանները:
Արտակ Բարսեղյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ասել է, որ ամբաստանյալները չեն ծեծել Հովսեփյանին, այլ միայն «մարտավարական հնարքների» են դիմել՝ փորձելով թույլ չտալ, որ նա փախնի ոստիկանության բաժնից:
Մյուս ամբաստանյալի պաշտան Արայիկ Ալավերդյանը, ասել է, որ այդ «մարտավարական հնարքներին» ամբաստանյալները դիմել են իրենց վերադասների հրահանգով:
Նշենք, որ դատարանի առջև օպեր-լիազորների հարազատները բողոքի ակցիա էին անցկանցում՝ պահանջելով արդար դատավճիռ և «անմեղ ամբաստանյալների ազատ արձակում»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին: ճառերով հանդես կգան ամբաստանյալները:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով