Skip to main content

Ո՞վ է շահագրգռված Հրաչյա Գեվորգյանի գործով եվ ի՞նչու

Այդ մասին ահազանգել ենք ՄԻՊ արագ արձագանքան խմբին և ՔԿ վարչության թեժ գիծ:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացրեցին, որ գործը ընթացքի մեջ է, իսկ ՔԿ վարչության պատասխանը ավելի զավեշտալի էր՝ Հրաչյա Գևորգյանը առողջ է:
Սույն թվականի մայիսի 6-ին Հրաչյա Գևորգյանի դիմումի հիման վրա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին թույլատրել էին տեսակցել նրա հետ: Շուրջ երկու ժամ սպասելուց հետո, տեղեկացրել են, որ կալանավորը չի կարող ինքնուրույն քայլել և պահանջում է իրեն պատգարակով կամ սայլակով իջեցնել տեսակցությունների սենյակ, բայց քանի որ ՔԿ վարչության բուժմասի կողմից առկա է տեղեկանք, որ Հ.Գևորգյանը առողջ է և կարող է քայլել, սայլակով տեսակցության չեն իջեցրել: Իրավապաշտպանի հարցին՝ «ձեր աչքերին եք հավատում, թե տեղեկանքին», պատասխանել են, որ ոչինչ չեն կարող անել: Ա.Վեզիրյանին այդպես էլ չի հաջողվել տեսակցել կալանավորի հետ:
Հարկ է նաև նշել, որ Նուբարաշեն ՔԿՀ տեղափոխելուց հետո Հ.Գևորգյանը գտնվում է կարանտինում՝ 7-րդ խցում, սակայն տեսակցության գրանցման թերթիկում գրանցված է որպես 33 խցի կալանավոր:
Այսօր Հրաչյա Գևորգյանին այցելելու ակնկալիքով ահազանգեցինք նաև ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբին, արդյունքների մասին կհայտնենք ավելի ուշ:

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով