12.06.2013 թվականին տեղի ունեցած դատական նիստին ցուցմունք տվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու ԱԻՄ առաջնորդ տուժող Պ. Հայրիկյանը, որը դատարանում հայտարարեց, որ իր վրա կրակողը հենց ամբաստանյալ Խ. Պողոսյանն է եղել և դա կատարվել է քաղաքական դրդապատճառներով:
Հաջորդ նիստը, որը պետք է տեղի ունենար 13.06.2013թվականին և դատարանը պետք է անցներ ապացույցների հետազոտման փուլին հետաձգվեց, քանի որ Խ. Պողոսյանի վիճակը կրկին վատացել էր, հիշեցնենք, որ նա հիվանդ է շաքարային դիաբետով:
Թողնել մեկնաբանություն