«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարեն Խաչատրյանն այսօր 800 000 դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Դռնփակ նիստում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը։ Հատուկ Քննչական ծառայությունը դիմել էր դատարան ապրիլի 8-ից կալանավորված Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը եւս երկու ամսով երկարացնելու համար։ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից երկուսի հետ հեռախոսային խոսակցություն ունենալու եւ նրանց խորհուրդ տալու մեջ։ Մինչդեռ, ըստ նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի, առաջադրված մեղադրանքը եւ հանգամանքները շինծու են եւ չեն համապատասխանում իրականությանը։
Թողնել մեկնաբանություն