Վիրահատությունից հետո, այսօր առաջին անգամ «Սասնա ծռեր» խմբի անդամ, նկարիչ Աշոտ պետրոսյանը քայլել է: Այդ մասին մեզ տեղեկացրեց Աշոտ Պետրոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Այսօր առավոտյան Պապիկյանը տեսակցել է իր պաշտպանյալի հետ և մեզ հետ զրույցում նշեց, որ Աշոտ Պետրոսյանի ինքնազգացողությունը լավ էր, նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ:
Թողնել մեկնաբանություն