Skip to main content

Վահե Գրիգորյանի հայցով որոշում չհրապարակվեց. դատաքննությունը վերսկսվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանն այսօր որոշեց վերսկսել փաստաբան Վահե Գրիգորյանն ընդդեմ Փաստաբանների պալատի գործի քննությունը: Դատավորը գտել է, որ լրացուցիչ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն կա:

Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել   պալատի նախագահի  և խորհրդի որոշումները։ Նա մեղավոր է ճանաչվել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» խախտման համար։   Պատմությունը սկսել էր  փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում նյութի հրապարակումից հետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը,  մեկնաբանություն էր գրել։

«Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավորզարգացումը: Դրահամար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»,- գրված էր մեկնաբանության մեջ։

   Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով