Skip to main content

Տեղեկանք Կառլեն և Արտակ Սարգսյանների գործով

Ս.Խաչատրյանը դատարանում նաև հայտնեց, որ տուժող Դավիթ Մկրտչյանը այլ քրեական գործով էլ նախկինում դատապարտվել է: Մեղադրողը առարկում էր, որպեսզի Ս.Խաչատրյանը այդ հարցին պատասխաներ, սակայն դատարանը կարևորեց այդ հանգամանքը , քանի որ դա բնութագրում է նաև տուժողի անձը: Նույնաբովանդակ ցուցմունք տվեց նաև մայոր Վահրամ Հայրապետյանը, ով ևս նշեց, որ այն ինչ հայտնում է դատարանում լսել է տուժողից և նրա տեղեկության աղբյուրը Դավիթ Մկրտչյանն է:

Հիշեցնենք, որ տուժող Դ.Մկրտչյանը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե երեք զինծառայողներից Մանուկ Մարգարյանը բռնել է իր ձեռքերը , որպեսզի Արտակ և Կառլեն Սարգսյանները հարվածներ հասցնեն իրեն: Սակայն հետագայում առերես հարցաքննությունների ժամանակ նա նշել էր, որ իրականում չի տեսել Արտակ Սարգսյանի հարվածը , այլ ենթադրում է, որ Արտակն էլ է հարվածել , քանի որ Արտակի կանգնած կողմից էլ է հարված ստացել:Իսկ Մանուկ Մարգարյանի գործողությունները գնահատել է այդպես , քանի որ ըստ Դ.Մկրտչյանի՝ <<եթե Մանուկը բաժաներ, ապա մեջտեղում կկանգներ>>: Նույնը տուժողը պնդեց նաև դատարանում ՝ այսինքն , որ չի տեսել Արտակ Սարգսյանի հարվածը , այլ միայն ենթադրում է , որ վերջինս հարվածել է իրեն:

Քանի որ դատավոր Ռ.Մելքոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում, ուստի հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին :

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով