Skip to main content

Ցուցակներում բացակայել են քվեարկողների տվյալները

Երևան քաղաքի թիվ 4/20- տեղամասում  7 քաղաքացու անուն չի եղել ընտրացուցակում, նրանց տեղեկացրել են, որ պետք է դիմում ներկայացնեն ոստիկանություն, սակայն վերջիններս ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, հայտնել են,  որ չեն ցանկանում գնալ ոստիկանություն և հեռացել են առանց քվեարկելու:

Թիվ 28/31 տեղամասում ծաղրել  են մեծահասակ քվեարկողին /ով ուներ տեսողության և խոսալու խնդիրներ/, առանց ծրարի քվեարկության թերթիկը տվեն են ծերունուն և երբ վերջինս քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցանկացել է գցել քվեատուփի մեջ, բղավել են՝ սպասի-սպասի, ուր ես առանց ծրարի գցում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով