Skip to main content

Փաստաբանը էական հակասություններ է նկատում տուժողի և վկայի ցուցմունքներում

Երեկ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է  Արայիկ Զաքարյանի և Արթուր Հովհաննիսյանի գործով դատական նիստը:

 Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրենք   Հրաչյա Վիրաբյանի և քրեական գործով ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ նախնական   համաձայնության գալով`Ռուսաստանի Դաշնությանքաղաքացի ԱրմենԲաբլոյանի և վերջինիս մ   երձավոր   ազգականների նկատմամբ բնություն գործադրելու սպառնալիքով նրանից առանձնապես խոշոր   չափի 20.010.000 ՀՀ դրամ գումարին համարժեք միլիոն Ռուսաստանի Դաշնության ռուբլի իրենց հանձնելու վերաբերյալ, 2016 թվականի փետրվարի 28-ին` ժամը 21:40-իսահմաններում,   Արմեն Բաբլոյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալի  քով Արմեն Բաբլոյանից պահանջել ենիրենց հանձնել 3 միլիոն ռուսական ռուբլի:

 Երեկվա դատական նիստի ժամանակ հրապարակվեցին տուժողի և վկայի նախաքննական   ցուցմունքները, ինչպես նաև առերեսման արձանագրությունները, քանի որ վերջիններս   տեղեկացրել են, որ մեկնել են ՌԴ և չեն կարող մասնակցել դատական նիստին: Ցուցմունքներն ու առերեսման արձանագրությունները հրապարակելուց հետո մեղադրյալների փաստաբան Արման Թամրազյանն ասաց, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնց առավել մանրամասն կանդրադառնա իր ճառում:

Դատական նիստից հետո այս գործի վերաբերյալ մենք զրուցել ենք փաստաբան Արման Թամրազյանի հետ և նա որոշ մանրամասներ է պատմել՝ նշելով, որ իր պաշտպանյալներին մեղսագրվող արարքը չի համապատասխանում իրականությանը:  
Նշենք նաև, որ Արթուր Հովհաննիսյանն ունի առողջական խնդիրներ և Արմավիր ՔԿՀ-ից Եղեգնաձոր ճանապարհին մշտապես վատ է զգում: Այդ մասին Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց  դատական նիստի ավարտին՝ նշելով, որ ամեն դատական նիստի ժամանակ ինքն այդ մասին բարձրաձայնում է, սակայն ոչ մի արձագանք չի ստանում:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 16.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով