Skip to main content

Փաստաբանների պալատի որոշումը բողոքարկվում է դատարանում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց փաստաբան Վահե Գրիգորյանի հայցն ընդդեմ  ՓՊ որոշման։ Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել   պալատի նախագահի  և խորհրդի որոշումները։    Պատմությունը սկսել էր  փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում նյութի հրապարակումիցհետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը,  մեկնաբանություն էր գրել։

«Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավորզարգացումը: Դրահամար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»,- գրված էր մեկնաբանության մեջ։

   Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանը նշեց, որ հայցվորը դատարանում որեւէ փաստ չի վիճարկում, զուտ իրավական հարց է բարձրացնում: Այսօրվա դատական նիստին հայցվոր Վահե Գրիգորյանը եւ նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը չէին ներկայացել: Դատավոր Ռուբեն Վարդազարյանը գործը համարեց դատաքննության նախապատրաստված: Դատաքննությունը տեղի կունենա հունիսի 20-ին՝ ժամը 10.30-ին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով