Skip to main content

Փաստաբան Արայիկ Պապիկյանը մեղավոր ճանաչվեց

 17128 կարգապահական գործով նիստին կողմերը  չէին ներկայացել։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր խորհրդին եւ խնդրել նիստը հետաձգել, քանի որ ծանրաբեռնված է եւ չի կարող նիստին մասնակցել։ Սակայն խնդրանքը ազդեցություն չունեցավ․ խորհուրդը որոշեց շարունակել նիստը եւ նկատողություն սահմանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4 .1 պահանջների խախտման հատկանիշներով՝   ըստ որի փաստաբանը, ով ներկայանում է կամ մասնակցում է գործին դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի առջև, պետք է ենթարկվի այդ դատարանի կամ  տրիբունալի կողմից կիրառվող վարվելակերպի կանոններին, այդ թվում հարգանքով վերաբերվել դատավորին և դատավարության մյուս մասնակիցներին։ Այդ կանոններին ենթարկվելու պարտականությունը  չի  սահմանափակում փաստաբանի` դատավորի կամ արբիտրի գործողությունների դեմ առարկելու կամ այլ դատավարական  իրավունքներից օգտվելու  հնարավորությունը:  Փաստաբանը դատարանի հանդեպ ճշգրիտ հարգանք  և համակրանք  դրսևորելու  հետ  միաժամանակ  պետք  է  իր վստահորդի  շահերը պաշտպանի  անկաշկանդ  և  անվախ` հաշվի  չառնելով  իր անձնական  շահերը  կամ ցանկացած  հետևանքները, որոնք  կպատահեն  իր կամ ցանկացած այլ անձի հետ:

 Նիստի ընթացքում արգելվեց տեսանկարահանում անցկացնելը, թույլատրվեց միայն ձայնագրումը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով