Skip to main content

Քաղաքացուն իր կամքին հակառակ պահել են հոգեբուժարանում (տեսանյութ)


Արմեն Երանոսյան տեղեկացրեց, որ ինքն աշխատել  է Վարդենիսի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ և իրեն անհիմն կերպով ազատել են աշխատանքից, իսկ նա մեծ վարկ է վերցրել, որը չի կարողանում վճարել և ի նշան բողոքի՝ Կառավարության դիմաց կարել էր իր բերանը՝ պահանջելով վերականգնել իրեն աշխատանքի:

Այսօր մեզ հետ զրույցում Արմեն Երանոսյանն ասաց, որ իր՝ հոգեբուժարանում գտնվելու ժամանակ  իր հետ շատ վատ են վարվել, իսկ երբ իմացել են, որ իր հետևից իրավապաշտպաններ են եկել, Երանոսյանի խոսքերով՝ հոգեբույժ Վազգեն Առաքելյանը ստիպել է, որպեսզի ինքը հրաժարվի իրավապաշտպաններից և նրանց ոչինչ չասի: Սակայն, երբ Երանոսյանը հրաժարվել է կատարել հոգեբույժի ասածը, իրեն ինչ-որ բան են ներարկել և ստիպողաբար դեղահաբեր են  խմացրել, ինչից հետո ինքը շատ մեծ դժվարությամբ է քայլել ու հասել տնօրենի աշխատասենյակ:

Մանրամասները՝ տեսանյութում:


  

  

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով