Skip to main content

«Ֆրիդըմ Հաուս»․ «Ազգերն անցումային շրջանում – 2018» զեկույց

Հրապարակվել է «Ֆրիդըմ Հաուս»-ի «Ազգերն անցումային շրջանում – 2018» զեկույցը։ Մեջբերում ենք «Դատական միջավայրը և անկախությունը» բաժնից հատված։ «Սասնա ծռերին» ներկայացնող փաստաբանները հաղորդել են ոստիկանության, դատական պաշտոնյաների և քաղաքացիական անձանցկողմից ոտնձգությունների մասին։ Հունիս և հուլիս ամիսներին ոստիկանները կամայական խուզարկության են ենթարկել որոշ փաստաբանների՝ նախքան նրանց կթույլատրեին մուտք գործել դատարանի դահլիճ։ Մի անգամ դատարանի աշխատակիցները երկու փաստաբանների արգելել են ներս մտնել առանց խուզարկություն անցնելու՝ թողնելով փաստաբանների վստահորդներին առանց պաշտպանության: «Անընդունելի»պատճառով բացակայելու համար նախագահող դատավորը պատժամիջոց է կիրառել փաստաբանների նկատմամբ, որը դրդել է մյուս դատապաշտպաններին և մեղադրյալներին բոյկոտել նիստը։ Բացի այդ, «Սասնա ծռերի» գործով իր աշխատանքի պատճառով, օգոստոս ամսին փաստաբան Արայիկ Պապիկյանը ստացել է իր և իր ընտանիքի անվտանգությանն ուղղված սպառնալիք պարունակող ուղերձներ»։ Ամբողջական զեկույցն անգլերենով տե՛ս՝ https://freedomhouse.org/report/nations-transit/2018/armenia կայքէջում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով