Skip to main content

Մերժել Վրաստանում առաջարկվող «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

16 փետրվարի, 2023թ․

Ընդհանուր թվով 40 միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպություններ, որոնց շարքում նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, հայտարարություն են տարածել Քաղաքացիական համերաշխության հարթակում՝ արտահայտելով  իրենց մտահոգությունը Վրաստանի «Ժողովրդական իշխանություն» նորաստեղծ նախաձեռնության կողմից առաջարկվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ։

«Մենք գտնում ենք, որ օրենքի նախագիծը վերահսկող և սահմանափակող է՝ կրկնօրինակելով ավտորիտար պետությունների պրակտիկան, որը խաթարում է միավորումների և խոսքի ազատությունը` այդպիսով լուրջ վտանգ ներկայացնելով երկրում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության համար:

․․․Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հորդորում ենք Վրաստանի խորհրդարանի անդամներին չընդունել «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ առաջարկվող օրենքը, քանի որ այն հետագայում երկիրը կներքաշի Ռուսաստանի քաղաքական ազդեցության ուղեծիր՝ հեռացնելով վրաց ժողովրդին եվրոպական ձգտումներից»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության ամբողջական տեքստն անգելերենով կարող եք գտնել՝ այցելելով հետևյալ հղումով՝ https://www.civicsolidarity.org/article/1903/repel-proposed-foreign-agents-law-georgia

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով