Բարտոշ Պիլիտովսկի , դատական մշտադիտարկման հարցաշար
Վերջին չորս տարիների ընթացքում «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ը հանդես է գալիս երիտասարդների համար դատական մշտադիտարկման շարունակական նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհաստանի Հանրապետության «Համերաշխություն» հիմնադրամի (SFPL) հետ: Թեև այս նախաձեռնությունը նախորդ տարիներին կյանքի է կոչվել տարբեր ծրագրերի անվանումների ներքո, այն շարունակում է մնալ երկարաժամկետ և շարունակական գործունեություն, որը զորավորում է երիտասարդներին դառնալու իրենց համայնքների իրավական գործընթացների ակտիվ մասնակիցները:
Լեհաստանի Դատական վերահսկողության հիմնադրամի (Court Watch Poland) հետ համագործակցությամբ կազմակերպությունը մշակել է մշտադիտարկման նոր էլեկտրոնային գործիք՝ դատական մշտադիտարկման հարցաշար, որը լավագույնս հարմարեցված է կազմակերպության արդիացված մեթոդաբանություններին: Այն նպատակ ունի հեշտացնելու և ընդլայնելու մշտադիտարկման գործունեությունը:
2024թ․ նոյեմբերի 18-ին կազմակերպությունը ներկայացրեց «Երիտասարդների զորավորում դատական մշտադիտարկման և իրավական կրթության միջոցով. առաջընթաց մարդու իրավունքների, արդար դատավարության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում Հայաստանում՝ հատուկ ուշադրության կենտրոնում՝ Սյունիքի մարզը» զեկույցը, որն ամփոփում է երիտասարդների հետ վերոնշյալ ոլորտում աշխատանքի փորձը և արդյունքները։
Դատական վերահսկողության հիմնադրամի (Court Watch Poland) հիմնադիր և նախագահ Բարտոշ Պիլիտովսկին տեսաուղերձ էր հղել մասնակիցներին, որը ներկայացվում է ձեր ուշադրությանը։ Փոխանցելով իր ողջույնի ու քաջալերանքի խոսքը՝ նա անդրադարձավ դատական մշտադիտարկման երիտասարդական ծրագրերի կարևորությանը՝ մասնավորապես ընդգծելով դրանց կարևոր դերը քաղաքացիական ներգրավվածության խթանման և իրավագիտակցության բարձրացման գործում:
Զեկույցը ներկայացվել է «Դատական մշտադիտարկում և ակտիվ քաղաքացիության ձևավորմանն ուղղված իրավական իրազեկում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում՝ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։
Թողնել մեկնաբանություն