2018թ․ Նոբելյան խաղաղության մրցանակի երկու դափնեկիրներից մեկն իրավապաշտպան է
2018 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը կիսել են Դենիս Մուքվեգեն և Նադիա Մուրադը։ Այն նրանց շնորհվել է «իրենց ջանքերի համար՝ վերջ տալու սեռական բռնությանը, որն օգտագործվում է որպես զենք պատերազմի և ռազմական բախումների ժամանակ»։
Երկու դափնեկիրներն էլ հսկայական ներդրում են ունեցել պատերազմական հանցագործությունների վրա ուշադրություն հրավիրելու և դրանց դեմ պայքարելու գործում։ Դենիս Մուքվեգեն իր կյանքը նվիրել է այդ հանցագործություններից տուժածներին օգնություն տրամադրելուն։ Նադիա Մուրադն ինքն է եղել պատերազմական հանցագործության զոհ։ Նա պատմում է իր և ուրիշների հետ տեղի ունեցած դաժանությունների մասին։ Նրանք երկուսն էլ արել են ամեն բան պատերազմի ժամանակ սեռական բռնություններն ավելի տեսանելի դարձնելու համար, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար։
Դենիս Մուքվեգեն իրականացնում էր օրվա մեջ իր երկրորդ վիրահատությունը, երբ լսեց, որ արժանացել է 2018թ․ Նոբելյան խաղաղության մրցանակին։ Իսկ դափնեկիրների անունների հայտարարման ժամանակ Նադիա Մուրադը Քեմբրիջում էր՝ Մասսաչուսեթսում։
Նադիա Մուրադը ծագումով եզդի իրաքցի իրավապաշտպան է, թմրանյութերի և հանցագործությունների գծով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։ Նա արժանացել է Վ․ Գավելի անվան մարդու իրավունքների և Ա․ Սախարովի անվան ազատ մտքի մրցանակին։ 2016թ․ Time ամսագրի կողմից ներառվել է աշխարհի 100 ազդեցիկ կանաց ցուցակում։ Կարևորելով Նադիա Մուրադի գործունեությունը Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքում եզդի կանանց սպառնացող իրավիճակի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու գործունեությունը՝ Իրաքի կառավարությունը 2016թ․ առաջադրել է նրա թեքնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակին։
Մանրամասներն անգլերենով տես՝ https://www.nobelprize.org/prizes/peace/2018/summary/
Թողնել մեկնաբանություն