Skip to main content

Վաղը Երևանի Շենգավիթ դատարանում կայանալու է Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի դատավարության հերթական նիստը

 
Հիշեցնենք, որ 12.06.2012թ.-ին Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 118-րդ հոդվածով: Ինչպես նաև որոշում է կայացվել որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին: Հետաքրքիրն այն է, որ նախքան քրեական գործ հարուցելը Արման Վեզիրյանին հարվածող Տիգրան Մանուկյանը հայտնել էր, թե իբր Ա. Վեզիրյանն իրեն նույնպես հարված է հասցրել:
 
Սակայն միայն 1 ամիս հետո Ա. Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվում այն բանից հետո, երբ պաշտպանն իր միջնորդությամբ պահանջեց քննիչից, որպեսզի Տ. Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվի՝ ավելացնելով ՀՀ քր. օրենսգրքի 149-րդ հոդվածը: Սակայն միջնորդությունը մերժվեց, ինչի վերաբերյալ պաշտպանը բողոք էր բերել Շենգավիթ վարչական շրջանի դատախազին, որը անհիմն մերժվել էր՝ առանց որևէ պատճառաբանության, փոխարենը մեղադրանք էր առաջադրվել Ա. Վեզիրյանին: 
 
Պաշտպանը համոզված է, որ Ա. Վեզիրյանի կարգավիճակը փոխելով տուժողից մեղադրյալի՝ դատախազությունը և ոստիկանությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել և այսպիսով ստիպել Ա. Վեզիրյանին հրաժարվել իր բողոքից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Կիսվել: