Skip to main content

Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթաց Գեղարքունիքի մարզում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը  հրավիրում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով, մասնավորապես դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված այլ անձանց մասնակցելու դատական մշտադիտարկման երկօրյա դասընթացի։

Դասընթացի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիթորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Համագործակցության շրջանակներում կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական` տեղի դատարաններում դատական նիստի մշտադիտարկման ներգրավման, փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն:  Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։

Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների  հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ  դատական նիստ դիտորդելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

Ուշադրությո՛ւն․

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում դասընթացը նախատեսվում է իրականացնել մայիսի 6-7-ին, որին մասնակցելու համար դիմել մինչև մայիսի 5-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ karinetorosyan@hahr.am։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

Դասընթացներն իրականացվում են «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով