ԴԱՏԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է մարդու իրավունքների, արդար դատաքննության խնդիրներով և դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների մասնակցելու «Դեպի թափանցիկ դատական համակարգ և մարդու իրավունքների հարգանք. բազմապատկելով ազդեցությունը Սյունիքի մարզում» ծրագրին։
Ծրագիրը նպատակաուղղված է՝
- նախաձեռնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում երիտասարդների ներգրավվածությամբ իրականացված դատական մշտադիտարկման ու դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագրերի արդյունքների և հաջողված փորձի ներդնումն ու տարածումը Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Կապան և Գորիս քաղաքներում, մասնակից երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման, իրավական ոլորտում որոշում կայացնողների հետ փորձի փոխանակման հանդիպումների ու հանրային բանավեճի միջոցով,
- ինչպես նաև շարունակելու խրախուսել Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում երիտասարդ տղաների ու աղջիկների մասնակցությունը դատական մշտադիտարկման ու դատաիրավական բարեփոխումներին ուղղված միջոցառումներին,
- լայնորեն հանրայնացնելու և ջատագովելու ձեռք բերված արդյունքները՝
այդպիսով նպաստելով քաղաքացիական վերահսկողության և մշտադիտարկման իրականացմանը դատարաններում՝ դրանց գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով։
Ծրագիրը մեկնարկել է 2023թ․ ապրիլի 1-ին և կտևի 4 ամիս։ Ծրագրի իրականացման երկրորդ ամսին նախապատրաստական ուսուցողական դասընթաց անցնելով՝ ընդգրկված մասնակիցները կազմակերպության փորձառու դատական մշտադիտարկողների աջակցությամբ և ղեկավարությամբ կայցելեն տեղի դատարաններ և կիրականացնեն քրեական գործերով դատական նիստերի մշտադիտարկում՝ ձեռք բերելով և զարգացնելով իրավական և, մասնավորապես, դատական մշտադիտարկման գործնական գիտելիքներ ու կարողություններ։
Ծրագրի ավարտին, մշտադիտարկման միջոցով ձեռք բերված արդյունքների հիման վրա, կմշակվեն դատական համակարգի բարեփոխումներին ուղղված առաջարկներ, կկազմվի զեկույց։
Ուշադրությո՛ւն․
Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք դիմել մինչև ս․թ․ ապրիլի 17-ը՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, քաղաք, տարիքը, ուսումնական հաստատության անվանում) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝
Դիմորդների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով։
Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։
Թողնել մեկնաբանություն