Skip to main content

Արա Ղարագյոզյան ,ՀՀ դատական համակարգը՝ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավոր

 

Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) համագործակցության շրջանակում «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «ՀՀ դատական համակարգը՝ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավոր» ծրագիրը։ Այն նպատակաուղղված է զորացնել քաղաքացիական հասարակութունը, հատկապես մարդու իրավունքների ոտնահարման զոհերին, ինչպես նաև բարձրացնել մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ իրազեկությունն ու ներգրավվածությունը հիմնական շահագրգիռ կողմերի շրջանում: Ծրագիրը նախատեսում է նաև գործերի արդյունավետ քննության և արդար դատաքննության արդի հիմնախնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկումների շարք։

Շարքի առաջին հանդիպումը տեղի ունեցավ սթ հունվարի 25-ին։ Ազատ քննարկումների ձևաչափով hանդիպման ընթացքում հրավիրյալ փաստաբանները, ինչպես  նաև շահագրգիռ իրավապաշտպան կառույցների ներակայուցուցիչները ներկայացրեցին խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի գործերով վարույթներում հիմնախնդիրները` ներկայացնելով  նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։

Տեսաուղերձով ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ կազմակերպության փաստաբան, իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը ներկայացրեց նմանօրինակ քրեական գործերով խնդիրները և ներկայացրեց առաջարկներ։

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով