Skip to main content

Բողոք Գլխավոր Դատախազին

Թեև որոշումը կայացվել էր 17.12.2010  թ-ին, սակայն ամբաստանյալ Խ.Հովսեփյանը ստացիոնար ԴՀԲ տեղափոխվել է  03.02.2011 թ-ին, փորձաքննության արդյունքում  24.02.2011 թ-ին տրվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, համաձայն որի Խ.Հովսեփյանի մոտ առկա է հոգեկան հիվանդություն, ինչի հետևանքով, վերջինս չի կարող ղեկավարել իր գործողությունները, հաշիվ տալ դրանց համար և մասնակցել դատավարական գործողություններին և խորհուրդ է տրվել հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում մինչ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակից դուրս գալը /եզրակացությունը կցված է/: Դատավարության ընթացքում մեղադրող կողմի /Յու. Բաղյան, Գ.Խանզադյան/ միջնորդությամբ եզրակացությունը պարզաբանելու համար հաջորդ դատական նիստին հրավիրվեցին փորձագետները, սակայն դա էլ չբավականացրեց մեղադրողներին վերջիններս միջնորդեցին լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, որի հիման վրա անտեսելով պաշտպանական կողմի առարկությունները, դատարանը 18.04.2011թ-ին կայացրեց համապատասխան որոշում, որի կատարումը հանձնարարվեց ՀՀ “Փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ին: Որոշման կայացման օրվանից անցել է մեկ ամսից ավել, սակայն Խ.Հովսեփյանը գտնվում է դեռևս “Նուբարաշեն” ՔԿՀ-ում, վերջինիս առողջական վիճակը դատախազության և դատարանի կողմից դատավարական գործողությունների անհիմն ձգձգման պատճառով ավելի է վատթարացել: Դեռ ավելին երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ “փորձաքննությունների ազգային բյուրո” ՊՈԱԿ-ը վերադարձրել է քրեական գործը, քանի որ այդ կազմակերպությունը հոգեբուժ չունենալու պատճառով նման փորձաքննություն իրականացնելու լիազորություն չունի:Փաստացի ՀՀ Կոտայքի մարզի դատախազները միջնորդություն ներկայացնելիս, իսկ դատարանը որոշում կայացնելիս, անգամ տեղյակ չեն եղել, որ իրենց միջնորդած կազմակերպությունը չի կարող ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնել մասնագետ  չունենալու պատճառով կամ միտումնավոր քրեական գործից Խ.Հովսեփյանի մասը անջատելու համար, խոչընդոտում են վերջինիս նկատմամբ հարկադիր բուժման իրականացումը: Այժմ քրեական գործը կրկին պետք է նշանակվի դատաքննության և նորից որոշվի այս անգամ ում հանձնարարել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացումը, որը անվիճելիորեն կտևի  ևս մի երկու ամիս, և մինչև հարկադիր բուժում նշանակելը  պաշտպանյալիս առողջական վիճակը էլ ավելի կարող է վատթարանալ:Ձեզ ուղղված բազմաթիվ բողոքներից հայտնի է քրեական գործի մանրամասները և պաշտպանական կողմի առարկությունների բովանդակությունը, ուստի չանդրադառնալով դրանց, կրկին պնդում եմ, որ վերլուծելով քրեական գործի հանգամանքները և դատավարության ընթացքը միանշանակ հիմնավորվում է մեղադրող կողմի` Կոտայքի մարզի դատախազության շահագրգռվածությունը սույն քրեական գործի ելքով: Ուստի միջնորդում եմ սույն քրեական գործով սահմանել հսկողություն և որպես վերադաս դատախազ ցուցում տալ Կոտայքի մարզի դատախազներ`Յու.Բաղյանի և Գ.Խանզադյանին օրենքով սահմանված պարտականությունները պատշաճ իրականացնելու  և անհիմն միջնորդություններով չխոչընդոտելու ամբաստանյալ Խ.Հովսեփյանի հարկադիր  բուժման իրականացմանը:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով