Պրեսկոտը մտահոգիչ է համարում մարտի 1-ի գործով նախաքննության անարդյունավետությունը
Համաձայն Հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ Պրեսկոտը նիստում ներկայացրել է այն պահանջները, որ Հայաստանի առջեւ դրված են եղել վեհաժողովի կողմից, եւ թե ինչ քայլեր են կատարվել դրանց ուղղությամբ` սկսած ԶԼՄ-ների խնդիրներով, վերջացրած մարտի 1-ի գործով:Դավիթ Հարությունյանը “Ա1+”-ի հետ զրույցում հայտնել է, որ քննարկման է ենթակա մարտի 1-ի քննության արդյունքները, ինչպես նաեւ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Հարությունյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը այդ հարցերի վերաբերյալ: ԶԼՄ-ների մասով որպես ձեռքբերում է համարել վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների ապաքրեականացումը:
2011թ. սեպտեմբերին կներկայացվի Հայաստանի հարցով զեկույցը, իսկ հուլիսին համազեկուցողները կայցելեն Հայաստան:
Տեղեկատվությունը http://www.a1plus.am -ի
Թողնել մեկնաբանություն