Հերթական դատական գործն ընդդեմ Ժամանակի
Նիստը նախագահող դատավորը դահլիճ մտավ 10 րոպե ուշացումուվ, իսկ դատական նիստը սկսվեց 20 րոպե ուշացումով (նիստը նշանակված էր ժամը 12:30-ին): Նիստի քարտուղարը հարկ չհամարեց ներկայացնել դատավարության մասնակից կողմերին, ինչպես նաև՝ դատավորին: Դատական նիստը սկսվեց հայցվոր կողմի՝ նախորդ նիստին պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությանը առարկությամբ: Միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ էր: Առանց այդ էլ 10 րոպե ուշանալուց հետո դատավորը դատական նիստը ուշացրեց ևս 10 րոպե՝այդ ընթացքում փորձելով դատավարության կողմերին համաձայնության բերել հաշտության շուրջ, ինչին դեմ արտահայտվեց հայցվոր կողմը՝հայտարարելով, որ տվյալ պահին հաշտությունը հնարավոր չէ: Դատավորը հայցվոր կողմին պարտավորեցրեց հստակեցնել հայցապահանջը: Դատական նիստը հետաձգվեց հուլիսի 21-ին, ժամը 12:30-ին:
Թաթուլ Մանասերյանը “Ժամանակ” օրաթերթից պահանջել էր ներողություն խնդրել թերթում տպագրված լուրերի համար, որտեղ նշվել էր Թ.Մանասերյանի վաշխառությամբ զբաղվելու կասկածի մասին: Լուրերը կրել են հետեւյալ վերնագրերը՝ “Քրգործ՝ ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ”, “Պարոն Մանասերյան, 40000 դոլար տոկոսով չեք տվե՞լ”: Համաձայն “Ժամանակ” օրաթերթի՝ վերնագրերից արդեն երևում է, որ տպագրված լուրերում տեղ գտած տեղեկությունները ներկայացվել են որպես կասկած և պահպանվել է անմեղության կանխավարկածը:
Թողնել մեկնաբանություն